Կատալունիայի խորհրդարանը Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել

Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը՝ երկրի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:

Facebook
Twitter
Telegram
Print
Email