«Չորս ձեռք» ձևաչափով ընթրիք «Շերեփ» ռեստորանում՝ խոհարարական արվեստի վիրտուոզների կողմից

«Շերեփ» ռեստորանում արդեն ձևավորված մշակույթ է գաստրոնոմիական յուրօրինակ միջոցառումներ կազմակերպելն ու դրանց շրջանակում տարբեր երկրների առաջատար շեֆ-խոհարարներին Հայաստանում հյուրընկալելը:

Այս գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ապրիլի 16-ին, խոհարարական արվեստի վիրտուզներ՝ Ռուսաստանի «Департамент 57» և «МА» ռեստորանների բրենդ շեֆ, SVCH դպրոցի գաղափարախոս Անտոն Իսակովն ու «Շերեփ»ռեստորանի շեֆ-խոհարար Գարիկ Խաչատրյանը,«Շերեփի» բաց խոհանոցում խոհարարական իրենց տաղանդով ու վարպետությամբ միասին ստեղծագործելով՝ կներկայացնեն«չորս ձեռք» ձևաչափով ընթրիքի հատուկ սեթ-մենյու: Սեթ մենյուն ներառում է հինգ անուն ուտեստ:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հատուկ հրավերով, “Завтрак Шефа” («Նախաճաշ Շեֆից») ծրագրի շրջանակում Հայաստան այցելած շեֆ-խոհարար Անտոն Իսակովը քսան տարուց ավելի՝ պրոֆեսիոնալ խոհարարության ոլորտում է: Աշխատել է Gusto հայտնի իտալական ռեստորանի շեֆ-խոհարար Ֆաբրիցիո Ֆատուչիի հետ, եղել է ITALY Group ընկերության առաջին ռեստորանի շեֆ-խոհարարն ու Ընկերության բրենդ-շեֆը:
2013-ից նաև GINZA Project-ում եղել է կրեատիվ բրենդ շեֆ: Անտոն Իսակովն աշխատել է տարբեր երկրներից այնպիսի մասնագետների հետ, ինչիպիսիք են Յոջի Տոկույոշի, Ջուզեպպե Իաուննոտտի, Թիմ Բաթլեր, Մարիո Սանդովալ: Իսակովն ամեն տարի մասնակցում է Madrid Fusion համաշխարհային գաստրոնոմիկական համագումարին, WorldSkillsRussia- ի մարզչական խմբի անդամ է: Անտոն Իսակովը հեղինակային ուտեստների ստեղծման կրեատիվ մատուցման վարպետ է:

Գարիկ Խաչատրյանը «Երեմյան Փրոջեքթսի» շեֆ-խոհարարներից է, մասնագիտական կարիերան սկսել է 2011 թվականից «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցում։ 2013-2017 թվականներին եղել է «Երևան Պանդոկ»-ի Ամիրյան մասնաճյուղի շեֆ-խոհարարը՝ զուգահեռ մասնակցելով «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանային նոր նախագծերի խոհանոցների ստեղծման և կառավարման գործընթացներին։ 2017 թվականից «Շերեփ» բաց խոհանոցով կոնցեպտուալ ռեստորանի շեֆ-խոհարարն է:
Եվ քանի որ շերեփը խոհարարի ձեռքի հիմնական ու  ամենակարևոր գործիքներից ու վարպետության խորհրդանիշն է, մեկ այլ ավանդույթի համաձայն էլ` երեկոյի ավարտին Անտոն Իսակովը և Գարիկ Խաչատրյանը կփոխանակվեն շերեփներով:
Այցի շրջանակում Անտոն Իսակովը «Երեմյան Փրոջեքթսի» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում «Գաստրոնոմիայի միտումները. Ինչու՞ է շեֆ-խոհարարին անհրաժեշտ համապարփակ կրթություն. 7 ուտեստների օրինակով» թեմայով վարպետության դաս կանցկացնի:

Facebook
Twitter
Telegram
Print
Email