Հայաստանը՝ Կաննի 76-րդ կինոփառատոնում

Կայացել է Կաննի 76-րդ կինոփառատոնի բացման արարողությունը: Բացման արարողության ժամանակ ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը ստացել է պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը»:

Կինոփառատոնը սկսվել է Լյուդովիկոս XV-ի ժամանակաշրջանի Jeanne du Barry դրամայի պրեմիերայով:
Ժյուրիի նախագահն այս տարի փառատոնի բարձրագույն մրցանակի կրկնակի դափնեկիր, շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդն է։ Մրցույթին ներկայացված 21 ֆիլմերից ժյուրին պետք է ընտրի «Ոսկե արմավենու ճյուղին» արժանի ֆիլմ։ Փառատոնում ներկայացվելու են ինչպես մեծ վարպետների, այնպես էլ  Եվրոպայից և Աֆրիկայից նորեկների ֆիլմեր:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ևս մասնակցել է մայիսի 16֊ին մեկնարկած  76-րդ միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկային:
«Կանն Կլասիքս» բաժնում ընդգրկված է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email