Support Armenia. Քարդաշյանը կոչ է արել օգնել հայկական բիզնեսներին

Ռեալիթի շոու-աստղ Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին կոչ է արել աջակցել Հայաստանում փոքր բիզնեսին: Աստղն իր twitter-ի ալիքում գրել է, որ պետք է պետք է դիտարկել Հայաստանի աջակցության հիմնադրամին նվիրատվություն անելու հնարավորությունը՝ օգնություն ցուցաբերելու համար փոքր բիզնեսին COVID-19-ի դեմ պայքարում, ապա հրապարակել մի քանի ընկերության անուն, որոնք, հատկապես,աջակցության կարիք ունեն։ Դրանցից են, օրինակ, հայկական թեմատիկայով շարֆեր արտադրող «Արտույտ» ընկերությունը, «Ռետրո» սրճարանը և մի քանի այլ փոքր բրենդեր։

Հիշեցնենք՝ Հայաստանի աջակցության հիմնադրամը «Փարոս» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնություն է սկսել Հայաստանում փոքր բիզնեսների աջակցության համար, որոնք տուժել են COVID-19-ի համավարակի տնտեսական հետևանքներից։
Մանրամասները՝ այստեղ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email