Պրեմիերա.Աթենա Մանուկյան «Dolla»

Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը, որը եվրատեսիլյան «Chains On You» երգով կարճ ժամանակամիջոցում նվաճեց հայ երաժշտասերների սրտերը, ներկայացրել է իր նոր երգը, որը կոչվում է «Dolla»:
Երգը հասանելի է երգչուհու YouTube, Spotify, iTunes պաշտոնական ալիքներում և այլ սոցիալական հարթակներում: 2020 թ. Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ այս փոփ երգն աֆրիկյան մոտիվներ ունի:

«Dolla»-ն երգ է սիրո մասին: Այն շատ դրական, թարմ սինգլ է, որը ստիպում է քեզ պարել: Երգն անդրադառնում է այն թեմային, թե ինչպես կինը կարող է սիրել մի տղամարդու, որը փող չունի, բայց հրաշալի անձնավորություն է. կնոջ համար փողը էական չէ: Սա շատ կարևոր է, որովհետև անձի մեջ պետք է սիրել ներքինը և ոչ թե ունեցվածքը»,-իր նոր երգի մասին նշում է Աթենա Մանուկյանը: Երգի երաժշտության հեղինակներն են Աթենան և DJ Paco-ն: Ստեղծագործության խոսքերը հեղինակել է Աթենա Մանուկյանը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email