Եվրատեսիլ 2022. Հայաստանը եզրափակչում է

Երեկ՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Թուրինում տեղի ունեցավ «Եվրատեսիլ- 2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը:
Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր SNAP երգով ելույթ ունեցավ 17-րդ համարի ներքո:
Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:
Քվեարկությանը մասնակցեցին միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան և եվրատեսիլյան մեծ հնգյակից Իտալիան ու Ֆրանսիան: Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկությունը մեր երկրին թույլ տվեց ելույթ ունենալ եզրափակչում:
Հյուրընկալ RAI հեռուստաընկերությունը շոուին մասնակցելու համար հրավիրել էր նաև «Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող, Հայաստանի պատվիրակ Մալենային. առաջին կիսաեզրափակչում եղավ նրան և Երևանին՝ որպես այս տարի «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալող քաղաքի:
Առաջին ալիքի եթերում «Եվրատեսիլ-2022»-ը մեկնաբանեցին Հրաչուհի Ութմազյանը և Գարիկ Պապոյանը:
Հաջորդ կիսաեզրափակիչը մայիսի 12-ին է, եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email