Հանրապետության հրապարակը հրաշքի մաս է դարձել

Այսօր մայրաքաղաք Երևանի սրտում տեղի ունեցավ 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը։
16 մասնակիցներն անցան կարմիր գորգով և մուտք գործեցին Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ որոշվեց մրցութային համարների հերթականությունը։ 

May be an image of fireworks

Այնուհետև ելույթ ունեցան տարբեր տարիներին «Մանկական Եվրատեսիլում» հաղթած արտիստները` «Բզիբեկի» խումբը (2008թ., Վրաստան), Ռալֆ Մաքենբախը (2009թ., Նիդերլանդներ), Վլադիմիր Արզումանյանը (2010թ., Հայաստան), Candy խումբը (2011թ., Վրաստան), Գայա Կաուկին (2013թ., Մալթա), Վինչենցո Քանտիելլոն (2014թ., Իտալիա), Մարիամ Մամադաշվիլին (2016թ., Վրաստան), Վիկի Գաբորը (2019թ., Լեհաստան), Վալենտինան (2020թ., Ֆրանսիա) և Մալենան (2021թ., Հայաստան):

May be an image of 5 people and people standing

May be an image of 2 people, people standing and indoor

Հանդիսատեսը վերհիշեց նաև Հայաստանի տարբեր տարիների պատվիրակների երգերը. ելույթ ունեցան «Արևիկ» համույթը, Դալիթա Ավանեսյանը, «Կոմպաս» բենդը, Մոնիկա Ավանեսյանը, Անահիտը և Մերին, Միշան, Լևոնը, Կարինա Իգնատյանը։
Երեկոյի հաղորդավարներն էին 2011 թվականին «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Դալիթան, հաղորդավար Համլետ Առաքելյանը և 2014 թվականին «Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն։

May be an image of christmas tree and outdoors

Մրցույթը կբացի Նիդերլանդների ներկայացուցիչ Լունան, վերջինը ելույթ կունենա Ուկրաինայի պատվիրակ Զլատա Ձյունկան։ Իսկ Հայաստանը ներկայացնող Նարեն հանդես կգա 15-րդ համարի ներքո։

May be an image of 5 people, people standing and indoor

May be an image of 4 people, people standing and indoor

May be an image of 8 people and people standing

Facebook
Twitter
Telegram
Print
Email