Բիոմետրիկ նույնականացում՝ EvocaTOUCH հավելվածում

Արհեստական բանականությամբ բիոմետրիկ նույնականացման համակարգի միջոցով Evocabank-ը կլինի հասանելի ամենուր։ Այս մասին տեղեկացնում է բանկի պաշտոնական կայքից:
Շարունակելով զարգացնել թվային բենքինգը՝ Evocabank-ը հերթական նորարարական լուծումն է ներկայացնում։ Այսուհետ օնլայն տարբերակով քարտի կամ վարկի դիմելիս, կամ հաշվի բացման հայտ լրացնելիս՝ անհրաժեշտ է անցնել բիոմետրիկ նույնականացման գործընթաց։
Բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ցանկություն ունեն բացել հաշիվ կամ քարտ, ինչպես նաև ստանալ վարկ, պետք է ներբեռնեն EvocaTOUCH հավելվածը, ընտրեն Բացել հաշիվ, Պատվիրել քարտ կամ Ստանալ վարկ, այնուհետև՝ անցնեն անձը հաստատող փաստաթղթերի և դեմքի կենսաչափական տվյալների (բիոմետրիկ) նույնականացում։

Evocabank-ի կողմից ներդրված կենսաչափական տվյալների ստուգման համակարգը արհեստական բանականությամբ (artificial intelligence) օժտված ծրագրային լուծում է։ Այն կատարում է համեմատություն՝ տալով դիմող անձի նույնականացման դրական կամ բացասական եզրակացություն։ Այս համակարգի ներդնումը կբարձրացնի հաճախորդների սպասարկան որակը և նվազագույնի կհասցնի զեղծարարության ռիսկերը:
«Բիոմետրիկ նույնականացման համակարգի ներդրմամբ մենք ավելացնում ենք ֆինանսական ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը և հարմարավետությունը: Այս նորարարության շնորհիվ Բանկի հաճախորդ կարելի է դառնալ և բանկային ծառայություններ ստանալ՝ անկախ օրվա ժամից, գտնվելու վայրից կամ մասնաճյուղային ցանցի առկայությունից:»,- նշել է Թվային բիզնեսի վարչութան պետ Արթուր Կարճիկյանը։
Evocabank-ը պարբերաբար ներդնում է նորարար լուծումներ։ Բանկը համարվել է լավագույն մոբայլ բանկը Հայաստանում՝ ըստ SME Banking club-ի, 2-րդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույն թվային բանկը Հայաստանում՝ ըստ Global Banking and Finance Review ամսագրի, իսկ Global Finance հեղինակավոր ամսագիրը Evocabank-ին ճանաչել է լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում արդեն 3-րդ տարին անընդմեջ։

Facebook
Twitter
Telegram
Print
Email