FAST-ի նախաձեռնությամբ ԱՄՆ ONRG և ITC պատվիրակություններն այցելել են ԵՊՀ

FAST հիմնադրամի նախաձեռնությամբ ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի(ONRG) և Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի (ITC) պատվիրակություններն այցելել են Երևանի պետական համալսարան՝ ծանոթանալու բուհում գիտական ու տեխնոլոգիական նախագծերի իրականացման հնարավորություններին ու կարողություններին: 

ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզը Համալսարանի ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրեց իրենց այցի նպատակները, ֆինանսավորման ծրագրերն ու ուղիները, որոնցից կարող են օգտվել համալսարանականները։ FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը ևս մեկ անգամ փաստեց, որ Հիմնադրամը շարունակում է աշխատել միջազգային գիտական հանրույթի հետ կապի նոր հարթակների ստեղծման, և առաջատար գիտական ու նորարարական կառույցների հետ համագործակցության հաստատման ուղղությամբ, և հավելեց, որ ակնկալվում է ստեղծել հարթակներ, որոնք կմիավորեն տարբեր գիտակարգերի մասնագետներին՝ իրագործելու իրենց նորարարական գաղափարներն ու նախագծերը: 

ONRG-ի և ITC -ի կողմից իրականացվող այցերի նպատակն է որոնել հեռանկարային գիտական հետազոտություններ, գիտական ու տեխնոլոգիական ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային գաղափարներ և դրանց աջակցման ու ֆինանսավորման տարբեր մեխանիզմների միջոցով խթանել այդ ծրագրերի զարգացումը։

Facebook
Twitter
Telegram
Print
Email