Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը պատմական արդյունք է գրանցել` դուրս գալով ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական ալիքից:
UEFA-ի որակավորման երկրորդ տուրի պատասխան խաղում «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ին և դուրս է եկել Լիգայի որակավորման երրորդ փուլ:
Երևանյան թիմի կազմում աչքի ընկան Ժունինյոն, Լուկա Յուրիչիչը (դուբլ) և Յուսուֆ Օտուբանջոն:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկ»-ի մրցակիցը Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա»-ն է:
Տեղեկացնենք, որ թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին, Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով ժամը՝ 22:45-ին։
Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: