ՖԻՖԱ 2020. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է վարկանիշային աղյուսակը, որով եզրափակում է տարին: Հայաստանի ընտրանին, ինչպես նախորդ ամիս էր, կրկին 99-րդն է:

Լավագույն հնգյակում փոփոխություն չկա. Բելգիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Անգլիա, Պորտուգալիա: Այնուհետ միմյանց հաջորդում են Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան և Իտալիան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email