FLYONE ARMENIA-ն սկսել է մատչելի ավիատոմսերի վաճառք

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է մատչելի ավիատոմսերի վաճառք՝ 8 կարևոր ուղղությունով։ Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և բոլորի համար մատչելի գնով։ Այս մասին տեղեկանում ենք նոր ավիաընկերության պաշտոնական կայքից։

Չվացուցակ
Երևան-Մոսկվա
սկսած՝ 39 եվրոյից, օրական 2 չվերթ
Երևան-Թեհրան սկսած` 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին
Երևան-Լիոն սկսած` 44 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին
Երևան-Թել Ավիվ սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին
Երևան-Կրասնոդար սկսած՝ 39 եվրոյից, երկուշաբթի և ուրբաթ օրերին
Երևան-Թբիլիսի սկսած՝ 39 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին
Երևան-Քութայիս սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին
Երևան-Ստամբուլ սկսած՝ 39 եվրոյից, երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին

Ընկերությունն առաջարկում է սակագնային երեք փաթեթ՝ Standard, Loyal եւ Advantage:
Standart սակագնային փաթեթը նրանց համար է, ովքեր նախընտրում են թռիչքի ամենապարզ տարբերակը։ Loyal և Advantage փաթեթները ներառում են բազմաթիվ առավելություններ և զեղչեր, այդ թվում՝ ուղեբեռի փոխադրում և մի շարք այլ հավելյալ ծառայություններ։
Flyone Priority-ն առաջարկում է նաև հավելյալ ուղեբեռի, 48 ժամվա համար սակագինն ամրագրելու հնարավորություն։ Change Flex ծառայությունն առաջարկում է գրանցում՝ չվերթից 30 օր առաջ, ավտոմատ գրանցում, նվեր քարտ, նստատեղի ընտրություն և շատ այլ ծառայություններ։

Նշենք, որ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:
FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Թեհրանը, Լիոնը, Թբիլիսին, Քութայիսը, Կրասնոդարը, Ստամբուլը և Թել Ավիվը:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է: FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email