Friday Night. 5 ֆիլմ Մերիլ Սթրիփի մասնակցությամբ

Անկրկնելի Մերիլ Սթրիփն օրերս տոնում էր ծննդյան տարեդարձը: Այդ կապակցությամբ Yerevan Events-ի այս անդրադարձում ընդգրկել ենք ֆիլմեր լավագույն «սատանայի» մասնակցությամբ:
Սթրիփը կինոպատմության ամենալուսավոր և հզոր դերասանուհիներից է, որն իր կինո-կենսագրության մեջ այժմ ունի «Օսկար»-ի 21 նոմինացիա և 3 մրցանակ: Նա խաղացել է լավագույն ֆիլմերում՝ լավագույն դերերը:
Միայն անցած տարի Մերիլը խաղաց «Մերի Փոփփինսը վերադառնում է» և «Mamma Mia! 2» ֆիլմերում և արժանացավ կինոքննադատների ու կինոսերների հավանությանը:
«Mamma Mia! 2»-ն առաջին վերադարձն էր դերասանուհու, որից հարց է ծագում՝ էլ որ դերերին կարող է այսքան լավ վերադառնալ Սթրիփը:
Չնայած քիչ չեն նրա մասնակցությամբ ֆիլմերը, որոնց շարունակությունը մենք կցանկանայինք տեսնել, իսկ որոշնորն էլ լավ են հենց այդպես: 

Շարունակություն. ««Ջուլի և Ջուլիա» Երջանկության բաղադրատոմսը» 2009
Սա Սթրիփի մասակցությամբ ամենախորքային ֆիլմը չէ, սակայն այս դերակատարումը նրա կատարյալներից է:
Ֆիլմը, որն իրան փաստերի հիման վրա է նկարահանված, պատմում է բլոգեր Ջուլի Չաիլդի և նրա ջանքերի՝ բաղադրատոմսերի գրքով հրաշալի խոհարար դառնալու ցանկության մասին:
Ֆիլմի ընթացքում հանդիսատեսը մոանում է, որ սա պարզապես դերասնական խաղ է, այլ ոչ հենց այն նույն Չաիլդն, ով սիրահարված է իր ուտեստներին և խցիկին: Հրաշալի կլիներ Սթրիփին տեսնել կրկին այս կերպարում և բացահայտել բլոգեր խոհարարի հետագա կյանքը:

Առանց շարունակության. «Կասկած» 2008
Սթրիփը սովոր չէ բարդ սյուժետային ֆիլմերի, և «Կասկած»-ն անշուշտ այդպիսիններից է: Ֆիլմը հիմնված է միատոն պիեսի վրա, ըստ որի Մերիլ Սթրիփը մարմնավորում է խիստ կաթոլիկ միանձնուհու, որը կասկածներ է ունենում նոր քահանայի վերաբերյալ: Նրանց միջև փոխհարաբերությունների զարգացումն, իհարկե, շատ հետաքրքիր է ընթանում, սակայն Հոֆֆմանի ցավալի մահը ամբողջովին ավարտում է ֆիլմի շարունակական լինելու միտքը:

Շարունակություն. «Գաղտնի գործը» 2017
Այս ֆիլմը կարծես հենց «Օսկար»-ի համար ստեղծված լինի: Այն պատմում է Քեթրին Գրեմի մասին, ով առաջին լրագրող կինն էր «Վաշինգտոն Պոստ»-ում: Նա և լրագրող Բեն Բրեդլին վտանգելով իրենց կարիերան և ազատությունը բացահայտում և հրապարակում են պետական գաղտնիքներ: Գլխավոր դերերում, իհարկե, Մերիլ Սթրիփն ու Թոմ Հենքսն են, իսկ ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգը:
Ֆիլմն ավարտվում է Ուոթերգեյթսի վերաբերյալ սկանդալով՝ նախանշելով շարունակության մասին:

Առանց շարունակության. «Ադապտացիա» 2002
Այսպիսի տարօրինակ, բայց և հետաքրքիր ֆիլմ, որը ստացվել է միայն ռեժիսոր Սփեյք Ջոնզի և սցենարիստ Չարլի Կաուֆմանի մոտ, շատ ստեղծագործական խմբեր են փորձել ստեղծել: Այս խմբի առաջին համատեղ աշխատանքը եղել է խելահեղ «Ինչպես Ջոն Մալկովիչը» և «Ադապտացիա» հրաշալի ֆիլմերը: Այն Կաուֆմանի անձնական փորձի հիման վրա ստեղծված ֆիլմ է: Սցենարիստը փորձել է ադապտացնել իր Չարլի Կաուֆման գիրքը, սակայն ստացվել է՝ ֆիլմի սցենար: Սթրիփը մարմնավորում է հենց գրքի հեղինակին:
Ֆիլմի հանճարեղությունն ու խորհրդավորությունը կկորչի, եթե այն ունենա շարունակություն…

Շարունակություն. «Սատանան կրում է Prada» 2006
Կա՞ արդյոք որևէ մեկը, որ լսելով Սթրիփի անունը չի հիշում այս ֆիլմը:
«Սատանան կրում է Prada»-ում Սթրիփն իր «ափսեում է». Նա այնքան բնական և լավ է կերտում Միրանդայի կերպարը, որ երբեմն թվում է, թե նա բնավ չի խաղում: Նրա կերպարը բավական բարդ, պահանջկոտ և անխիղճ կին է, որի մոտ աշխատանքի անցած յուրաքանչյուր ոք պետք է մոռանա անձնական կյանքի, պահանջմունքների և, ահասարակ, «ես»-ի մասին: Այդպիսի բախտ է վիճակվում հրաշալի դերասանուհի Էնն Հեթուեյին, ով սակայն պատվով է հաղթահարում իր կերպարի առջև դրված խնդիրները:
Սթրիփն անշուշտ հիշվում է հենց այս կերպարով, և զարմանալի է, որ «Սատանայի» մասին պատմությունը դեռ չունի շարունակություն: Ֆիլմի առաջին մասը դիտած մարդիկ կցանկանան տեսնել սիրված հերոսների կյանքի պատմության շարունակությունը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email