GAIFF Pro-ն կմասնակցի Կաննի կինոփառատոնի կինոշուկային

Կաննի կինոշուկան, որը կինոաշխարհի ամենակարևոր իրադարձություններից է, մեկտեղում է կինոոլորտի ամենատարբեր ներկայացուցիչների՝ պրոդյուսերների, դիստրիբյուտորների, գնորդների, ծրագրերի ղեկավարների և այլոց, առաջարկում համագործակցության եզրեր, բիզնես հնարավորություններ: Այս տարվա կինոշուկային Հայաստանից կմասնակցի ութ ներկայացուցիչ, այդ թվում՝ երկու մասնակից կլինի GAIFF Pro հարթակից՝ The International Emerging Film Talent Association-ի հետ համագործակցությամբ՝ GAIFF Pro-ի ղեկավար Մելիք Կարապետյանը և ծրագրի համակարգող Սոնա Կարապողոսյանը, ովքեր առցանց հավատարմագրման միջոցով կմիանան կինոշուկային: Այս մասին տեղեկացնում են «Ոսկե Ծիրան»  հայկական կինոփաատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Աշխարհի ամենաազդեցիկ Կաննի կինոփառատոնի կինոշուկան՝ Marché du Film-ը, այս տարի կանցկացվի հունիսի 22-26-ը: Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը՝ այն այս անգամ տեղի կունենա օնլայն ձևաչափով:

Facebook
Twitter
Telegram
Print
Email