Հայտնի են «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխության հաղթողները

«Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունն անցկացվել է 80-րդ անգամ Լոս Անջելեսում`ազդարարելով համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույնների անունները:

Ներկայացնում ենք հաղթողներին՝
Լավագույն դրամատիկ ֆիլմ – Ֆաբելմանները
Լավագույն երաժշտական կամ կատակերգական ֆիլմ – Ինիշերինի բանշիները
Լավագույն դերասան դրամատիկ ֆիլմում – Օսթին Բաթլեր – Էլվիս
Լավագույն դերասանուհի դրամատիկ ֆիլմում – Քեյթ Բլանշետ – ԹԱՐ
Լավագույն դերասան երաժշտական կամ կատակերգական ֆիլմում – Քոլին Ֆարել – Ինիշերինի բանշիները
Լավագույն դերասանուհի երաժշտական կամ կատակերգական ֆիլմում – Միշել Յեյո – Ամեն ինչ, ամենուր և միանգամից
Լավագույն երկրորդական պլանի դերասան – Կե Հյուի Քուան – Ամեն ինչ, ամենուր և միանգամից
Լավագույն երկրորդական պլանի դերասանուհի – Անջելա Բասեթ – Սև Հովազ։ Ընդմիշտ Վականդա
Լավագույն ռեժիսոր – Ֆաբելմանները
Լավագույն սցենար – Մարտին Մակ Դոնա – Ինիշերինի բանշիները
Լավագույն օրիգինալ սաունդթրեք – Ջասթին Հուրվից – Բաբելոն
Լավագույն օրիգինալ երգ – Naatu Naatu – RRR
Լավագույն անիմացիոն ֆիլմ – Գիլյերմո Դել Տորոյի Պինոկիոն
Լավագույն օտարալեզու ֆիլմ – Արգենտինա 1985 – Արգենտինա

Facebook
Twitter
Telegram
Print
Email