Կայացավ «Ոսկե գլոբուս 2024» մրցանակաբաշխությունը

Կայացել է «Ոսկե գլոբուսի» 81-րդ մրցանակաբաշխությունը: Այն յուրաքանչյուր տարի շնորհվում է ավելի քան 20 անվանակարգերում՝ կինոյում և սերիալներում ձեռքբերումների համար: Արարողությունը տեղի է ունենցել Կալիֆորնիայի The Beverly Hilton հյուրանոցում և հեռարձակվել է CBS հեռուստաալիքով:

Ինչպես հայտնում է Aljazeera-ն՝ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանը («Օպենհայմեր»): Այս ֆիլմը ճանաչվել է նաև լավագույն դրամատիկ ֆիլմ:
«Լավագույն սցենար»  և «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգերում հաղթել է «Անկման անատոմիան» (Ժյուստին Տրիե, Արթուր Արարի) ֆիլմը: 
Cillian Murphy, winner of the award for Best Performance by a Male Actor in a Motion Picture for "Oppenheimer", poses at the 81st Annual Golden Globe Awards.
Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն է ճանաչվել «Աղքատները-թշվառները» ֆիլմը, իսկ լավագույն դրամատիկ սերիալ՝ «Ժառանգները»: Լավագույն կատակերգական սերիալ կամ մյուզիքլ է ճանաչվել «Արջը» ֆիլմը, լավագույն մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ ՝ «Գզվռտոցը»։ Դրամայում լավագույն դերերի համար մրցանակներ են ստացել Լիլի Գլադսթոունը («Ծաղկային լուսնի մարդասպանները») և Կիլիան Մերֆին («Օպենհայմեր»):
This image released by CBS shows producer Emma Thomas, foreground left, accepting the award for best motion picture drama for "Oppenheimer" as cast and crew members, background from left, Robert Downey Jr., Matt Damon, composer Ludwig Göransson, Florence Pugh, director Christopher Nolan, actor Cillian Murphy and presenter Oprah Winfrey look on during the 81st Annual Golden Globe Awards
Դրամայի լավագույն դերասանուհի և երկրորդ պլանի դերասան են ճանաչվել Դեյ Ջոյ Ռենդոլֆը («Լքվածները») և Ռոբերտ Դաունի կրտսերը («Օպենհայմեր»): Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերերի համար մրցանակի են արժանացել Փոլ Ջամատին («Լքվածները») և Էմմա Սթոունը («Աղքատները-թշվառները»):

Yorgos Lanthimos, from left, Emma Stone, Willem Dafoe, Mark Ruffalo, and Ramy Youssef pose with the award for best motion picture, musical or comedy for "Poor Things" in the press room at the 81st Golden Globe Awards.
Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի և դերասան են դարձել Սառա Սնուկը («Ժառանգները») և Կիրան Քալկինը («Ժառանգները»), կատակերգական կամ երաժշտական սերիալի լավագույն դերասանուհին և դերասանը՝ Այո Էդեբիրին («Արջը») և Ջերեմի Ալեն Ուայթը («Արջը»):

Billie Eilish and Finneas O'Connell, winners of Best Original Song - Motion Picture for "What Was I Made For?" from "Barbie", pose at the 81st Annual Golden Globe Awards.
Մինի-սերիալում լավագույն դերասանուհի և դերասան են ճանաչվել Սթիվեն Յանը («Գզվռտոց») և Ալի Վոնգը («Գզվռտոց»), իսկ մինի-սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Մեթյու Մաքֆեդիենը («Ժառանգները») և Էլիզաբեթ Դեբիկին («Թագը»):
Տարվա արդյունքներով լավագույն մուլտֆիլմ է ճանաչվել «Տղան և թռչունը» (Հայաո Միյաձակի), իսկ լավագույն երգ՝ «What Was I Made For?» («Բարբի»):

Facebook
Twitter
Telegram
Print
Email