Հայաստանը ներկայացնող բալետի արտիստն արժանացել է գլխավոր մրցանակի

Օրերս Բելառուսի Գոմել քաղաքում տեղի է ունեցել «Գոմել Ֆեստ» երրորդ միջազգային փառատոնը։ Փառատոնին մասնակցել են թվով 300 մասնակից 15 երկրներից, այդ թվում ն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի արտիստ Գոռ Սարգսյանը։ Նա արժանացել է գլխավոր մրցանակի (գրան պրի)` դառնալով փառատոնի բացարձակապես հաղթող։

Այս մասին տեղեկացնում են թատրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, կից շնորհավորական ուղերձով․
«Շնորհավորում ենք Գոռ Սարգսյանին բալետային այս հեղինակավոր փառատոնում ունեցած հաջողության համար՝ ցանկանալով նորանոր ստեղծագործական հաջողություններ»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
Telegram
Print
Email