Անկախ Հայաստանը 29 տարեկան է. տոնը նշում է նաև Google-ը

Հայաստանի Հանրապետությունը  այսօր՝ սեպտեմբերի 21-ին նշում է Անկախության տոնը:
1991թ. հենց այս օրը, Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «Այո» ասաց անկախությանը: Մինչ այդ, Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով, խորհրդարանը որոշել էր հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը. առաջին երկիրը Լիտվան է, որ անկախությունը ճանաչեց մինչև անկախության հռչակումը՝ 1991 թ. օգոստոսի 14-ին: 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:
29-ամյա Անկախ Հայաստանը բազմաթիվ դժվար ու հետաքրքիր ճանապարհ անցնելով, պահպանում է իր ինքնորոշումը և շարունակում մնալ բռնատիրական նկրտումներ ունեցող երկու հարևան երկրների ուշադրության կենտրոնում, սակայն ժողովրդավարական  Հայաստանը ավելի դժվար պայքարի մեջ է այժմ՝ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու թունելի լույսը դեռ չի երևում: Մեր երկրում ամեն տարի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում՝ անկախության տոնը նշելու համար: Այս տարի սակայն, հաշվի առնելով, մի հակահամաճարակային անվտանգության կանոնները միջոցառումները կլինեն ապակենտրոնացած և ավելի քիչ:
Ի դեպ Google որոնողական համակարգի դուդլը ՀՀ Անկախության տոնի առթիվ դարձել է եռագույն։ Եռագույն դուդլը տեսնելու հնարավորություն ունեն միայն Google.am-ից օգտվողները: Մյուսների համար կայքի դուդլը ավանդականն է:

                                                      Հոլովակը՝ Videonium’s Channel-ից
Facebook
Twitter
Telegram
Print
Email