«Կաթը սեր է».կաթնամթերքի համտես լրատվամիջոցների ներկայացուցիչների համար

Կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ, կարագ, քամած մածուն, պանրի տարբեր տեսակներ. համեղ ու օգտակար սեղանի շուրջ լրատվամիջոցների ներկայացուցիչները այսօր՝ սեպտեմբերի 11-ին, սկսեցին իրենց օրը:
Կաթի և կաթնամթերքի համտես-քննարկումը, որը կայացավ «Լավաշ» ռեստորանում, «Երեմյան Փրոջեքթս»«Կաթը սեր է» արշավի շրջանակում էր:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները  համտեսի միջոցով ծանոթացան մթերքի համային հատկանիշներին, ապա նաև՝ «Yeremyan Product»-ի պատմությանը:
Խոսելով ֆերմայի արտադրության գործընթացի կազմակերպման մասին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը նշեց.
«Բարձրորակ կաթի արտադրության համար կարևոր են մի քանի գործոններ: Առաջինը կաթնատու, տոհմային կենդանիներն են. սա ապահովելու համար մենք Եվրոպայից ներկրել ենք մաքրացեղ ֆլեկվի և հոլշտեյն բարձրարժեք գենետիկայով կովեր: Երկրորդը ֆերմայում ներդրված տեխնիկան և սարքավորումներն են, որոնք ապահովում են կենդանիների խնամքի և կերակրման պայմանները: Եվ երրորդ կարևոր գործոնը՝ կթի ճիշտ կազմակերպումն է: Շնորհիվ այս ամենի մենք տարին 12 ամիս ֆերմայում ստանում ենք կայուն բարձր որակի կաթ»:

Արծրուն Խաչատրյանը հավելեց, որ «Երեմյան Փրոջեքթս»-ն առաջնորդվում է «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգով, ինչը նշանակում է, որ սերմը ցանում են իրենք, որից ստանում են անասնակերն ու այն կերախոհանոցում վերամշակելուց հետո մատակարարում ֆերմաներում պահվող կենդանիներին։
Կենդանիների ամենօրյա կերի ռացիոնում ներառված է ալպիան մարգագետնային խոտը, հիդրոպոնիկ համակարգով աճեցված թարմ կանաչ կերը, բարձրարժեք առվույտը և հատիկային կերերից ստացված կերախառնուրդը, որն իր մեջ պարունակում է ցորեն, գարի, եգիպտացորեն, սոյա և արևածաղկի քուսպ։

«Yeremyan Products»-ի որակյալ կաթի հիմնական երաշխիքներից է ֆերմայում իրականացվող մեքենայացված կիթը, որը բացառում է կաթի շփումն արտաքին միջավայրի հետ՝ պահպանելով համային և որակական հատկանիշները: Այնուհետև կաթը հատուկ սառնարան-մեքենայով տեղափոխվում է ՀԱՍՊ որակի կառավարման համակարգի ստանդարտներին համապատասխան կառուցված «Արցախ» խոհանոց-գործարանի կաթի վերամշակման արտադրամաս, որտեղ էլ անցնում է անհրաժեշտ մշակումները:

«Երեմյան Փրոջեքթս»-ի «Արցախ» խոհանոց-գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը նշում է. «Մեզ համար առաջնային է մեր արտադրանքի որակն ու սննդամթերքի անվտանգությունը, որը մենք վերահսկում ենք լաբորատոր հետազոտությունների միջոցով: Արտադրության յուրաքանչյուր փուլում մեր լաբորատորիայում կատարվում է նմուշառում և միայն հետազոտության ենթարկված նմուշի բարձր ցուցանիշների դեպքում ենք անցնում արտադրության հաջորդ փուլ: Նմուշառում կատարվում է նախ կաթի ընդունման պահին, այնուհետև նորմալացում ու պաստերացում անցելուց հետո, և լաբորատոր հետզոտության է ենթարկվում նաև պատրաստի շշալցված արտադրանքը»:

Միջոցառման ընթացքում բանախոսներն անդրադարձան նաև կաթի ու կաթնամթերքի օգտագործման մշակույթին

«Երեմյան Փրոջեքթս»-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Անահիտ Գևորգյանը ներկայացրեց «Yeremyan Products»-ի կողմից իրականացվող «Կաթը սեր է» խորագրով տեղեկատվական արշավը:

«Մեր թիմի, գործընկերների, հայտնի և սիրված դեմքերի, տարբեր տարիքային խմբերի, մասնագիտությունների տեր մարդկանց մասնակցությամբ «Կաթը սեր է» խորագրով իրականացվող տեղեկատվական արշավի հիմնական նպատակը մեր հասարակությունում կաթի կարևորության բարձրացումն ու դրա օգտագործման մշակույթի զարգացումն է: Դա օգնում է մեզ սովորել ու տարբերակել որակյալը, հասկանալ՝ կաթն ու կաթնամթերքն ինչպես, ինչ քանակով, երբ և ինչ մթերքների համադրությամբ օգտագործել: Այս ձևաչափի միջոցառումները ևս «Կաթը սեր է» արշավի մաս են կազմում»:

Facebook
Twitter
Telegram
Print
Email