«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը կհետաձգվի

ԱՄՆ-ի ձայնագրման ակադեմիան «Գրեմմի» երաժշտական 64-րդ մրցանակաբաշխության արարողությունը, որը պլանավորված էր հունվարի 31-ին, չի կայանա: Ինչպես հայտնում են միջազգաին հայտնի պարբերականները՝ միջոցառման հետաձգման պատճառը Նահանգներում կորոնավիրուսի նոր ալիքն է:

Այս տարի, ինչպես նախորդ տարի, «Գրեմմի» մրցանակը նախատեսվում է հանձնել մարտի ամսին: Միջոցառումն այս տարի ևս կկայանա Los Angeles Convention Center-ում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email