Հանրահայտ Gucci նորաձևության տան միլանյան ցուցադրություններից հայտնի մոդել Արմինե Հարությունյանը դարձել է հայ դիզայներ Մանե Խաչատրյանի The Muse հայտնի ապրանքանիշի 2020 հավաքածուի գովազդային արշավի դեմքը։

Նոր` 2020-2021 հավաքածուն ներառում է սեզոնի ամենանորաձև գույների կոստյումներ, առանձնանում են նաև ոչ խիստ ձևվածքներով ու կաշվե դետալներով վերարկուները:

Հավաքածուի լուսանկարահանումն իրականացրել է Ուկրաինայից հրավիրված աստղային լուսանկարիչ Գոռ Ռոբերտովիչը: Դիզայներ Մանե Խաչատրյանը հավաքածուի ֆոտոշարքը հրապարակել է բրենդի վեբ կայքում և սոցիալական ցանցի պաշտոնական էջերում՝ Facebook-ում և Instagram-ում, թողնելով մեկնաբանություն.