Համազգային թատրոնի «Փափլիկը»՝ Չեխովյան 15-րդ հեղինակավոր փառատոնին

Հունիսի 26-ին և 27-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը կմասնակցի Չեխովյան 15-րդ հեղինակավոր փառատոնին Գի դը Մոպասանի «Փափլիկը» ներկայացմամբ։  Բեմադրիչն է Նարինե Գրիգորյանը, ռեժիսորը՝ Յուրի Կոստանյանը, երաժշտական ձևավորումը` Նարեկ Բաղդասարյանի

Փառատոնի մամուլի ծառայությունը մեր երկրի պատվիրակության և ներկայացման վերաբերյալ հաղորդագրության մեջ  Նարինե Գրիգորյանին բնորոշել է որպես պայծառ աստղ: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Մոսկվայի Մեյերհոլդի անվան կենտրոնի բեմում ռուս հանդիսատեսին ներկայացվելու է «Փափլիկը», որը բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Նարինե Գրիգորյանը՝ պայծառ աստղ Հայաստանի թատերական կյանքում»:

Նախքան փառատոնի մեկնարկը Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է լրագրողների հետ, որի ընթացքում Նարինե Գրիգորյանը խոստովանել է՝ ուրախ է Մոսկվայում ներկայացնել իր նոր բեմադրությունը:
«Համաճարակից և Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո մենք հատկապես փնտրում ենք գեղեցկություն և ներդաշնակություն: Եվ որտեղ այն կարելի է ձեռք բերել, եթե ոչ թատրոնի մոգական տարածքում` Մոսկվայի Չեխովի փառատոնում՝ այնտեղ, որտեղ ավելի շատ մեզ միավորող բան կա, քան բաժանող», – ասել է ռեժիսորը:
Նարինե Գրիգորյանը նշել է, որ այս ներկայացումը շատ է սիրում։ Այն ծնվել է հեշտ, բուռն, հետաքրքիր՝ ասել է ռեժիսորը։ Նրա ներկայացմամբ, բեմադրության մեջ օգտագործել է համր կինոյի, պլաստիկության, էքսպրեսիայի, գրոտեսկի տարրեր: Նարինե Գրիգորյանը նաև հույս է հայտնել, որ  «Փամփլիկը» դուր կգա ռուս հանդիսատեսին:
Ներկայացման մեջ հանդես են գալիս` Վարշամ Գևորգյան, Տաթև Ղազարյան, Դավիթ Հակոբյան, Ալլա Սահակյան, Գագիկ Մադոյան, Արմինե Անդրեասյան, Նարեկ Բաղդասարյան, Սերգեյ Թովմասյան, Մարիա Սեյրանյան, Ստեփան Ղամբարյան։

Facebook
Twitter
Telegram
Print
Email