«Ժառանգը» ֆիլմը՝ «Կինոշոկ» մրցույթում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների կինոփառատոնի հիմնական մրցույթում:
«Կինոշոկ» 30-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը՝ Անապայում: Հազարավոր հայտերից մրցույթի համար ընդհանուր առմամբ ընտրվել են 30 ֆիլմ: Կինոփառատոնի ժյուրիի նախագահն է Վլադիմիր Կոտը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական ամբողջ խմբին, մաղթելով նորանոր հաջողություններ:

«Ժառանգը» ֆիլմի արտադրող ընկերությունն է՝«AcademyFilms», սցենարի հեղինակը՝ Էվելինա Բարսեղյանը, պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյան, օպերատորը՝ Արտո Խաչատուրյան: Ֆիլմում հանդես են գալիս Լևոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Ջուլիետա Ստեփանյանը: 

 

Facebook
Twitter
Telegram
Print
Email