Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Իսլանդիայի հետ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Իսլանդիային:

Խաղի մեկնարկից մինչ առաջին խաղակեսի  ավարտը թիմերը լայն հնարավորություն են ունեցել ճեղքելու հակառակորդի պաշտպանությունը և գրավել դարպասը: Իսլանդիայի ընտրանին չի հաջողել՝ գրավելու Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը, սակայն  խաղակեսի 35-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի շնորհիվ հաշիվը բացել է Հայաստանի ընտրանին:
Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանին, սակայն, բաց է թողել  կրկնապատկելու իր հնարավորությունը,  77-րդ րոպեին Իսլանդիայի կազմում աչքի է ընկել Յոհաննեսոնը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը՝ 1:1 և այն ավարտելով ոչ-ոքի:
Հայաստանի ընտրանու հաջորդ հանդիպումը Ռումինիայի ընտրանու հետ է՝ հոկտեմբերի 11-ին:
Նշենք, որ J խմբում այս տուրում Գերմանիայի հավաքականը հաղթել է Ռումինիային (2:1), իսկ Հյուսիսային Մակեդոնիան` Լիխտենշտեյնին (0:4):
Այս տուրից հետո Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակում 3-րդ է 12 միավորով: Առաջատարը( 18 միավորով) Գերմանիան է, իսկ երկրորդը Հյուսիսային Մակեդոնիան է (12 միավորով):

Facebook
Twitter
Telegram
Print
Email