COVID-19. Հայաստանում գրանցվել է ընդհանուր 162131 դեպք

Հայաստանում հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162 131 դեպք, որոնցից 149 312-ն` առողջացման, 2929-ը` մահվան ելքով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 9 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 608 905 թեստավորում:
Այսպիսով՝ հունվարի 9-ին կատարվել է 2096 թեստավորում, որոնցով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք, առողջացման 419 և մահվան 7 դեպք:

Facebook
Twitter
Telegram
Print
Email