Հայ լողորդները կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է երկու լողորդով:

Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանից երկու լողորդների՝ Արթուր Բարսեղյանի և Վարսենիկ Մանուչարյանի մասնակցության մասին:
Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մետր ազատ լողաոճերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email