Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը հաղթեց «Նոր Ալիք 2021» մրցույթում

Միջազգային երիտասարդ փոփ-երգիչների «Նոր ալիք 2021» մրցույթում Հայաստանի մասնակից Սարո Գևորգյանը գրավեց առաջին հորիզոնականը՝ վաստակելով 267 միավոր:
Հայաստանի ներկայացուցիչն օրեր շարունակ առաջատար էր, և մրցույթի առաջին օրը նա վաստակեց ժյուրիի առավելագույն գնահատականը: Նշենք, որ «Նոր ալիք-2021» միջազգային երաժշտական ​​մրցույթը Սոչիում անցկացվում է օգոստոսի 19-25-ը: 
Մրցույթի կայքում մասնակիցների պորտֆոլիոյի նկարագրության մեջ Սարոն նշում է, որ այն օրը, երբ իմացավ, որ դուրս է եկել «Նոր ալիքի» եզրափակիչ, դարձել է կյանքի ամենաերջանիկներից մեկը՝ իր երազանքը իրականություն է դարձել, դա իրեն վստահություն է տվել:

Երկրորդ հորիզոնականում Բուլղարիայի ներկայացուցիչն է։

Մրցութային նախորդ օրերին հայ երգիչը կատարել էր Բեյոնսեի Listen, Արամ mp3-ի «Կուզես» երգերը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email