Վերականգնված չվերթներ Հայաստանի և այլ երկրների միջև

Air Arabia-ն վերսկսում է Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացնում է«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:
Ըստ տարածված հաղորդագրության՝ Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն նաև տեղեկացնում է, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է դիմել ավիաընկերությանը:

Մեկ այլ հայտարարությամբ Զվարթնոց օդանավակայանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության տարածք մուտքի կանոնակարգի մասին: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի հունվարի 26-ի N 140-P որոշման` 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք: 
Սակայն Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս հարկավոր է ունենալ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, որը մուտքագրված կլինի «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածում։
Հավելվածի ներբեռնման և գործարկման վերաբերյալ մանրամասները ներկայացված են տեսանյութում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email