Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանը

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացիներ Դևիդ Ջուլիուսը և հայազգի Արդեմ Պատապուտյանը։ Նրանց պարգևատրել են ջերմաստիճանի, ցավի ու ճնշման համար պատասխանատու ընկալիչների հայտնաբերման համար
Գիտնականների հայտնագործությունը «հեղափոխական» են անվանել բժշկության զարգացման հարցում, այս մասին տեղեկանում են միջազգային մամուլից։

Պատապուտյանը ծնունդով Բեյրութից է, մասնագիտացած է մոլեկուլային և նեյրոկենսաբանության ոլորտում: Այս տարի COVID-19-ի համաճարակի պատճառով մրցանակը կհանձնվի այն երկրում, որտեղ գտնվում են դափնեկիրները, այլ ոչ թե Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավանդական արարողության ժամանակ: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ մրցանակը հանձնվում է ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում կարևոր հայտնագործությունների համար: Մրցանակը շնորհում է Ստոկհոլմի Կարոլինի ինստիտուտի Նոբելյան վեհաժողովը։ Մրցանակին առաջադրելու իրավունք ունեն տարբեր երկրների գիտնականներ։Այն շնորհվում է 1901 թվականից: Առաջին դափնեկիրը գերմանացի բժիշկ, մանրէաբան և իմունոլոգ Էմիլ Ադոլֆ Ֆոն Բերինգն է, որը դիֆթերիայի դեմ պատվաստման միջոց է մշակել:

Facebook
Twitter
Telegram
Print
Email