Հայտնի է «BURGERY ՉԵԼԵՆՋ»-ի հաղթողը

5 րոպեում 4 մեծ բուրգեր. օգոստոսի 27-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության Burgery Angus&More ռեստորանն առաջին անգամ Հայաստանում անցկացրեց ամենաբուրգերային իրադարձությունը՝ «BURGERY ՉԵԼԵՆՋԸ»։
Վառ ու գունեղ տաղավար, հաղթանակին մարտական տրամադրված մասնակիցներ, բարձր տրամադրություն և շատ-շատ բուրգերներ։ Նախադեպը չունեցող իրադարձությունը համախմբել էր ամենաբուրգերասերներին ու բուրգերակերներին, ովքեր սահմանված ժամանակում փորձեցին ուտել որքան հնարավոր է շատ բուրգերներ։ «BURGERY ՉԵԼԵՆՋ»-ի մասնակիցները՝ Գևորգ Մութաֆյանը, Մարիամ Ազիզյանը, Մոնի Մալումովան, Նորայր Գաբրիելյանը և Վարազդատ Սարգսյանը պատահականության սկզբունքով ընտրվել էին Burgery Angus&More-ի ֆեյսբուքյան էջում նախապես հայտարարված մրցույթի միջոցով:

Մասնակիցներին տրամադրվեցին հավասար քանակությամբ բուրգերներ և անսահմանափակ ջուր։ 5 րոպե անց՝ ժամանակացույցի դադարից հետո հայտնի էր ռեկորդային քանակությամբ բուրգեր ուտողը։

Հաղթող մասնակից Գևորգ Մութաֆյանը նշում է.
«Բոլորը գիտեն, որ ես բուրգեր շատ-շատ եմ սիրում, և միշտ փորձում եմ բոլոր նորույթները։ Burgery Angus&More-ի բուրգերներին ևս ծանոթ եմ, միշտ հաճախել եմ այստեղ, ու այդ պատճառով էլ շատ ուրախ եմ, որ մասնակցության հնարավորություն ունեցա։ Ընդհանրապես, նման հետաքրքիր ու կրեատիվ միջոցառումները շատ կարևոր են մեր երկրում այս մշակույթը ձևավորելու տեսանկյունից»։

Մասնակիցներից Մոնի Մալումովան, ով ևս Burgery ռեստորանի բուրգերների սիրահար է, ասաց.
«Որտեղ մրցույթ, այնտեղ՝ ես։ Միշտ մասնակցում եմ նման միջոցառումների և անչափ ուրախ եմ, որ այս անգամ հնարավորություն ունեցա հենց Հայաստանում ներկա գտնվել նման իրադարձության։ Փորձեցի ուտել որքան, հնարավոր է շատ բուրգեր, բայց իմ ընդամենը 42 կգ քաշին, կարծում եմ, երկու բուրգերը բավական էր:

Ամենաբուրգերասեր և ամենաբուրգերակեր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր և անակնկալ նվերներ։ Իսկ հաղթողը ստացավ գլխավոր մրցանակը՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության 100.000 դրամանոց նվեր քարտ, որը հնարավոր է օգտագործել Ընկերության բոլոր ռեստորաններում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email