«Եվրատեսիլ-2022»-ը տեղի կունենա Թուրինում

«Եվրատեսիլ-2022» միջազգային մրցույթը տեղի կունենա Թուրինում:

Այս որոշման մասին հայտնել են ինչպես Իտալիայի RAI պետական ռադիոհեռուստատեսային կորպորացիայի ղեկավարությունը, այնպես էլ մրցույթի կազմակերպիչները: Մինչ պաշտոնական հայտարարությունը, միջազգային մամուլն արդեն տեղեկացրե էր Թուրինի թեկնածությունն արդեն հաստատված լինելու լուրը: Ի դեպ, բացի Պիեմոնտի հյուսիսային մարզի վարչական կենտրոնից, հեղինակավոր մրցույթի անցկացման համար, որտեղ ներայացված են երաժիշտներ ամբողջ Եվրոպայից, հավակնել Էին Միլանը, Բոլոնիան, Ռիմինին եւ Պեզարոն:

Հիշեցնենք, որ Իտալիան «Եվրատեսիլն» ընդունելու իրավունք ստացել Է Maneskin խմբի հաղթանակից հետո: Իտալիայի այդ հաղթանակը դարձել Է երրորդը «Եվրատեսիլի» պատմության մեջ և առաջինը 1990 թվականից ի վեր:

Facebook
Twitter
Telegram
Print
Email