Հայտնի են «Արտավազդ» թատերական 20-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը:

Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին, և իրականացել  Հայաստանի թատերական գործիչների միության ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:

«Արտավազդ-2020/2021» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.

Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյան
«Լավագույն մանկական ներկայացում»
«Շրջված երազ» – Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
Հռիփսիմե Նահապետյան – (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Մարիկա Դովլաթբեկյան – (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», «Մետրո» թատրոն
«Լավագույն երիտասարդ դերասան»
Նարեկ Բաղդասարյան – (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
Դավիթ Եղիազարյան – (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»
Գոռ Մարգարյան – «12», «Անհատ» թատերախումբ
«Լավագույն երիտասարդական ներկայացում»
«Օնեգին» – Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ` Նորա Գրիգորյան
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ ժողովրդական արտիստ Իրինա Մարչենկո – Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան – Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյան – Երևանի պետական կամերային թատրոն
«Լավագույն պիես»
Սառա Նալբանդյան – «Հաղթանակի գենեզիս»

Facebook
Twitter
Telegram
Print
Email