«Ռոման»՝ Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր

Իտալական «Ռոման» դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած եզրափակիչում Ժոզո Մոուրինյուի թիմը հիմնական ժամանակում առավելության հասավ Նիդեռլանդների «Ֆեյենորդի» նկատմամբ:

17-րդ րոպեին փոխարինվեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սերխիո Օլիվեիրան:
Այսպիսով, «Ռոման» հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը: Ժոզե Մոուրինյոն դարձավ առաջին մարզիչը, որը հաղթեց եվրագավաթային բոլոր տիտղոսները (Չեմպիոնների լիգայ, Եվրոպայի լիգայ և Կոնֆերենցիաների լիգա):

Facebook
Twitter
Telegram
Print
Email