Սամբո․ Հայաստանի հավաքականը 11 մարզիկով կմասնակցի աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 12-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի աշխարհի 2021 թվականի առաջնությունը:
Մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրների ուժեղագույն մարզիկները՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում:
Հայաստանի ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տարվա ամենակարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով.
Կանայք
Մելինե Մամիկոնյան – 50 կգ
Վարսիկ Գրիգորյան – 54 կգ
Տղամարդիկ (մարզական սամբո)
Գրիգոր Մխիթարյան – 58 կգ
Մաքսիմ Մանուկյան-64կգ
Անդրանիկ Նաղդալյան – 71 կգ
Արթուր Հակոբյան – 79 կգ
Արսեն Ղազարյան – 88կգ
Տղամարդիկ (մարտական սամբո)
Արմեն Մնացականյան – 58 կգ
Համլետ Սուքիասյան – 64 կգ
Մհեր Մերջանյան – 71 կգ
Կարեն Ավետիսյան – 98

Տաշքենդ են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Հավելենք, որ աշխարհի չեմպիոնները, մեդալից ու հավաստագրից բացի, կստանան նաև դրամական մրցանակ՝ 4000 ԱՄՆ դոլարի չափով, արծաթե մեդալակիրները՝ 3000, բրոնզե մեդալակիրները՝ 2000:

Facebook
Twitter
Telegram
Print
Email