Գյումրիում հարգանքի տուրք մատուցվեց երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի պատգամավորները  հարգանքի տուրք մատուցեցին Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ 

«Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ հոգևոր դասի ներկայացուցիչները աղոթք հնչեցրին զոհերի հոգիների հանգստության համար: 
Հարգանքի տուրքի արարողությանը ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Հայաստանում 32 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email