Քանյե ՈՒեսթը ցանկանում է դառնալ ԱՄՆ նախագահ

Թվում է՝ 2020 թ.-ի խորհրդանիշն իրեն բնորոշ չար կատակը խաղաց բոլորիս հետ՝ բերելով չարաբաստիկ կորոնավիրուսն ու դրանից բխող բոլոր իրադարձությունները: Համաձայնեք, որ այլևս ոչ մի նորություն կամ իրադարձություն զարմանք կամ  վախ չի առաջացնում. իսկ ի՞նչ կասեք նրան, եթե ստացվի այնպես, որ ռեալիթի շոու-աստղ Քիմ Քարդաշյանը մի օր արթնանա ԱՄՆ առաջին տիկնոջ կարգավիճակում: 
Այո, ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է ինտրիգ մտցնել բոլորիս կյանք. նա Twitter_ի իր ալիքում գրել է, որ ցանկանում է դառնալ ԱՄՆ նախագահ:

Ռեփփերը գրել է, որ այժմ պետք է գիտակցել Ամերիկային տված իրենց խոստումը՝ Աստծուն վստահելով, միավորելով տեսլականը և կերտելով ապագան.
«Ես առաջադրվում եմ Ամերիկայի միացյալ նահանգների նախագահի պաշտոնում»

Ուեսթի այս քայլը անհավանական մարտահրավեր է նաև Դոնալդ Թրամփի համար. Ռեփփերը ժամանակին աջակցել է ներկայիս նախագահին ընտրությունների ժամանակ: ԱՄՆ անկախության օրը այս հայտարարությունը փոթորիկ է առաջացրել նաև մամուլում:

Թվիթն ուղեկցվում է ԱՄՆ դրոշով և #2020VISION հեշթեգով, որին արձագանքել է նրա կինը ՝ Քիմ Քարդաշյան Ուեսթը.

Իհարկե, դեռ պարզ չէ՝ 43-ամյա արտիստը կատակել է, թե իսկապես նման ցանկություն ունի, և արդյոք ներկայացրել է փաստաթղթեր՝ առաջիկայում որպես անկախ գործիչ ընտրություններին մասնակցելու համար: Այս ամենի մասին պաշտոնական արձագանք և հայտարարություն դեռ չկա:

Facebook
Twitter
Telegram
Print
Email