Իլոն Մասկը Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

Tesla ընկերության գաղափարային ոգեշնչող, SpaceX-ի գլխավոր տնօրեն և PayPal վճարային համակարգի համահիմնադիր  ամերիկացի գործարար Իլոն Մասկը, Forbes հանդեսի տվյալներով մոլորակի ամենահարուստ մարդկանց վարանիշի երրորդ հորիզոնականում է: Դեկտեմբերի 15-ին այս տվյալները բերված են հրատարակության կայքում:

Դեռ օրեր առաջ՝ հանդեսի հաշվարկներով՝ Մասկի կարողությունը գնատատվում Էր 144,7 միլիարդ դոլար, իսկ այսօրվա տվյալներով գործարարն իր դիրքերը երկրորդ հորիզոնականից մի փոքր զիջել է՝ (142.7 մլրդ )  զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Բյուջեի 0.05 % անկումը, սակայն, գործարարին թույլ Է տվել առաջ անցնել  118.9  միլիարդ դոլար կարողությամբ Microsoft-ի հիմնադիրներից մեկին՝ հայտնի Բիլլ Գեյթսից, որն այս պահին գտնվում Է ցանկի չորրորդ տեղում:
Վարկանիշում նախկինի պես առաջատարն աշխարհի խոշորագույն առցանց համակարգի՝ Amazon-ի  ղեկավար Ջեֆ Բեզոսն Է՝ 185,1 միլիարդ դոլարով, իսկ հնգյակը եզրափակում Է Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը, Forbes-ի հաշվարկներով՝ հասնում Է 100,4 միլիարդ դոլարի:
Ի դեպ, աշխարհի ամենաապահովված մարդկանց տասնյակում իրենց դիրքերը շարունակում են պահպանել Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆետը (84,6 միլիարդ դոլար), ծրագրային ապահովում թողարկող Oracle կորպորացիայի հիմնադիրներից և ղեկավարներից մեկը՝ Լարի Էլիսոնը (83,7 միլիարդ դոլար), Google կորպորացիայի հիմնադիրներ Լարի Փեյջը (77,6 միլիարդ դոլար): Սերգեյ Բրինը (75,4 միլիարդ դոլար) զիջել է իր դիրքերը`կարողության  0.087 % անկման հետևանքով՝ 9-ից հայտնվելով 10-րդում, իսկ Հնդկաստանի Reliance Industries հոլդինգի սեփականատեր Մուքեշ Ամբանին՝ 75,8 միլիարդ դոլար կարողությամբ բարելավվել է դիրքերը՝ հայտնվելով  9-րդ հորիզոնականում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email