ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այս տարի այն կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը:
Այս տարի մի շարք պետական կառույցների համատեղ ջանքերով Երիտասարդության միջազգային օրը կնշվի 2022 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» ճանաչված Հրազդան քաղաքում:
Նախատեսվում են քննարկումներ, շրջայցեր, վարպետության դասեր, ինտերակտիվ խաղեր, մրցույթներ և այլ միջոցառումներ (օրակարգ):
Երիտասարդության միջազգային օրը կնշվի ոչ միայն 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաքում», այլև ՀՀ ամբողջ տարածքում (ծրագիր):
