Iphone 13 սերիայի սմարթֆոններն՝ աշխարհում ամենապահանջվածը

Ամերիկյան Apple ընկերությունը միայն մեկ ամիս առաջ պաշտոնապես ներկայացրեց iPhone 13 սերիայի սմարթֆոնները: Գաջեթները, որոնք ստացել են նորացված դիզայն՝ նախորդ սերնդից տարբերվող տեսախցիկների բլոկով, համարվում են ամենապահանջվածն աշխարհում: Ընկերության սմարթֆոնները որոշ երկրներում գրանցել են  անհավանական թվով նախավաճառքային պատվերներ: 
iPhone 13-ն նաև շատերին գրավել է նոր գույներով, այն ունի կապույտ, վարդագույն, կարմիր, սպիտակ և սև գույներով տարբերակներ: Նոր սմարթֆոններն աշխատում են 5 նմ Apple A15 Bionic պրոցեսորով: Այն ունի վեց միջուկ՝ երկու բարձր արդյունավետությամբ և չորս էներգաարդյունավետ: Ինչպես նշել են Apple-ում, այն 50 տոկոսով ավելի արագ է, քան «հիմնական մրցակիցներինը»:
Ի դեպ, նոր սմարթֆոնը ստացել է նաև տեսախցիկի նոր սենսորներ: Դրանք առաջվա պես ունեն 12 մեգապիքսել, բայց ավելի շատ լույս են անցկացնում:
iIPhone 13-ի նվազագույն տարբերակն ունի 128 GB հիշողություն՝ 64-ի փոխարեն: Նախնական վաճառքի սահմանված արժեը սկսվում էր 799, iPhone 13 Mini-ինը՝ 700, iPhone 13 Pro-ինը՝ 999, iPhone 13 Pro Max-ինը՝ 1099 դոլարից: Որոշ երկրներում նոր սմարթֆոնի գինը շարունակում է մնալ նույնը, և չնայած այդ հանգամանքին,  iPhone 13-ը շարունակում է մնալ շատերի ցանկալի գաջեթն աշխարհում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email