Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր՝ «Կենացդ խմեմ» տեսահոլովակը

Երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ նկարահանված Արաքսյա Վարդերեսյանի «Կենացդ խմեմ» կամ «Էս ով ինձ անիծեց» հանրահայտ երգի հիման վրա:

Տեսահոլովակի ստեղծման տեխնիկական  աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել ռեժիսոր և մոնտաժող Մարիամ Գևորգյանը, Գևորգ Ղարայանը, Գոռ Պողոսյանը, Սերգեյ Պողոսյանը և այլք:  Հոլովակում երգչուհու պարընկերն է  Րաֆֆի Գալստյանը: Հագուստների հեղինակը Իվետա Մուկուչյանն է, իսկ վարսահարդարումն իրականացրել են Հայկ և Ինգա Մուսաելյանները, դիմահարդարումը՝ Հրանուշ Եղոյանի: 
Ի դեպ, երգի երաժշտության փոփոխություններն իրականացրել են Սերգեյ Գասպարյանը և Գարիկ Գևորգին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email