Junior Eurovision 2021. Հայաստանի պատվիրակն առաջինն է առցանց քվեարկության արդյունքում

«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ 14–ամյա Մալենան առաջինն է մրցույթի պաշտոնական կայքում կազմակերպված առցանց քվեարկության արդյունքում։
Առցանց քվեարկության արդյունքում Մալենայի օգտին քվեարկել է օգտատերերի 13%–ը, երկրորդ տեղում Վրաստանն է` 11%, երրորդ տեղում Ֆրանսիան է` 9%, չորրորդը Լեհաստանն է` 8%, հինգերորդ տեղում Ռուսաստանն է` 8%։  Առցանց քվեարկությանը մասնակցել է 26 237 օգտատեր։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։
Դեկտեմբերի 19–ին Փարիզում կայանալիք մրցույթին Հայաստանի մասնակից Մալենան հանդես է գալու «Քամի, քամի» ստեղծագործությամբ, որի տեսահոլովակը Youtube–ում ռեկորդներ է գրանցում։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է ունեցել նոյեմբերի 19–ին և կարճ ժամանակահատվածում ( մոտ 2 շաբաթ) այն հավաքել է 2 միլիոնից ավել դիտում։
Երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։

Facebook
Twitter
Telegram
Print
Email