Կանադան դադարեցրեց ԱԹՍ-ների մասերի վաճառքը Թուրքիային

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը այսօր հայտարարել է, որ իր երկիրը դադարեցնում է Թուրքիա արտահանել այն տեխնոլոգիական մասերը, որոնք օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ:

«Վերջին օրերին պնդումներ եղան այն մասին, որ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Ես հանձնարարել էի հետաքննել դրանք և որոշում եմ կայացնել դադարեցնել արտահանման թույլտվությունը՝ մինչեւ հարցի հետագա ուսումնասիրությունը», – ասել է Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը:

Այսօր էլ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ իր երկրի արտաքին գործերի նախարարը կմեկնի Եվրոպա:
«Ուզում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ խնդրել եմ արտաքին գործերի նախարարին ուղևորվել Եվրոպա եւ մեր դաշնակիցների հետ քննարկել Արևելյան Եվրոպայի և Կովկասի զարգացումները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում», – ասել է Թրյուդոն:

Facebook
Twitter
Telegram
Print
Email