Քարդաշյան քույրերը չեղարկել են սուրբծննդյան երեկույթը

Քարդաշյանների մեծ ընտանիքը, 42 տարվա ընթացքում առաջին անգամ, չեղարկում է ամենամյա սուրբծննդյան երեկույթը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոկում գրել է հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քլոյե Քարդաշյանը:

Բաժանորդներից մեկի այն հարցին թե՝ կկայանա արդյոք տոնը, Քարդաշյանների ավագ քույրերից մեկը պարաբանել է.
«Կորոնավիրուսի պատճառով իրադրությունը Կալիֆոռնիայում դուրս Է գալիս հսկողությունից: Ուստի մենք որոշել ենք, որ այս տարի սուրբծննդյան երեկույթ չենք կազմակերպելու: 1978 թվականից ի վեր առաջին անգամ: Դա շատ տխուր Է, բայց առողջությունն ու անվտանգությունն այժմ ամեն ինչից վեր Է: Անհրաժեշտ Է լուրջ վերաբերվել համավարակին»:

People-ի տեղեկատվության համաձայն, Քարդաշյան քույրերը մինչև վերջերս հույս ունեին, որ չեն խախտի ընտանեկան ավանդույթը: Սակայն վերջերս ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները, որտեղ ապրում են հեռուստաաստղերը, հայտարարել են, որպեսզի բոլոր բնակիչները տանը մնան COVID-19-ի վարակման ավելացող դեպքերի պատճառով:
People-ում ճշտում են, որ Սուրբ Ծնունդի նախօրեին ճոխ տոներ կազմակերպելը դեռ 1970-ական թվականներին սկսել Է Քրիս Ջենները՝ Քարդաշյան քույրերի մայրը: 2018 թ-ին այդ պարտականությունն ստանձնել են նրա դուստրերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email