Կայացավ Դեն Բիլզերյանի խանութ սրահի պաշտոնական բացումը

Մայիսի 8-ին կայացավ Դեն Բիլզերյանի՝ երևանյան խանութ-սրահի պաշտոնական բացումը: Ամիրյան 1 հասցեում ներկայացվեց նաև Բիլզերյանի «Դրվածք» գիրքը:

Բացման արարողությանը նախապես հայտարարած մրցույթի հաղթողները  ստացել են մրցանակներ, այդ թվում` «Դրվածքը»:

Ինչպես տեղեկանում ենք newmag.am-ից՝ սա այս գրքի առաջին թարգմանությունն է: Գրքի վրա աշխատել են միանգամից մի քանի թարգմանիչ… Բիլզերյանը մեծ ոգևորությամբ է սպասել հայերեն հրատարակությանը, քանի որ դա նաև իր ցանկությունն է եղել: Նա անհամբեր սպասում է իր գրքի հայերեն տարբերակին:
Բիլզերյանն իր գրքում պատմում է հաջողության հասնելու, նախանձելի կյանքով ապրելու ու դրա հետևանքների մասին: Բիլզերյանն իր կենսագրականում պատմում է նաև Արցախ այցելության ու Ադրեբջանի հետախուզության թիրախում հայտնվելու մասին:
Հրատարակչությունը զգուշացնում է՝ հակասական, հետաքրքիր, նախանձելի կյանքի մասին պատմող գիրքը միայն չափահասների համար է:

Facebook
Twitter
Telegram
Print
Email