Կայացավ պրոֆեսիոնալ կինոգիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը

Հոկտեմբերի 30-ին «Կինեմատոգրաֆիստների տանը» կայացավ «Կինեմատոգրաֆիստների միության» նախաձեռնած պրոֆեսիոնալ  կինոգիլդիաների մրցանակաբաշխությունը: Կինոոլորտի լավագույն գործիչներ՝ նկարիչներ, օպերատորներ, ռեժիսորներ, սցենարիստներ
կինոլրագրողներ, կինոքննադատներ և պրոդյուսերներ առաջին անգամ պարգևատրվեցին հայկական կինո-մրցանակաբաշխության ոսկե-ափսեներով: Միջոցառումը մեկնարկեց կարմիր գորգի արարողությամբ, որին ներկա էին  կինոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:  Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմանդիր և նախագահ Հարություն Խաչատրյանն ու պրոդյուսեր Արման Միտոյանը, օպերատոր Վահանգ Տեր-Հակոբյանը, կինոնկարիչ Արմեն Ղազարյանը եւ այլք: Միջոցառումը, որի  ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն էր,  նշանավորվեց նաև  «Սինեմատեքի» պաշտոնական բացումով: 

Կինոսցենարիստների Գիլդիայի Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ ճանաչվեցին Էդգար Բաղդասարյանը և Քնարիկ Միրզոյանը: Ֆիլմ` «Էրկեն կիշեր»
Կինոռեժիսորների Գիլլդիիայի խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր ճանաչվեց Էդգար Բաղդասարյանը: Ֆիլմ` «Էրկեն կիշեր»: 
Իսկ խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր ճանաչվց Ալեքսանդր Բաղդասարյանը: Ֆիլմ` «Նոր տարվա գոճի»: Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյանը: Ֆիլմ` «Կանանց գյուղը»: Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթեց Դավիթ Բաբայանն իր՝ «Կաֆկա» ֆիլմով, իսկ Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր ճանաչվեց Հրաչ Քեշիշյանը: Ֆիլմ` «Անատոլիական պատմություն»: Կինոօպերատորության Գիլդիայի խաղարկայինլիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր ճանաչվեց  Սուրեն Թադևոսյանը: Ֆիլմ` «Էրկեն կիշեր»: Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ուստյան, Ֆիլմ «Որբություն»: Կինոօպերատորության գիլդիայի վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր անվանակարգում լավագույնը ճանաչվեց Արթուր Ղարայանը.
Ֆիլմ` «Արցախը հավերժության եզրին», հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր՝ Միհրան Ստեփանյան. Ֆիլմ` «Թողություն»:

Կինոնկարիչների գիլդիայի խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն Նկարիչ Դիմահարդարն է Անահիտ Աղաջանյանը. Ֆիլմ «Էրկեն կիշեր», իսկ խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, Հագուստի նկարիչ՝ Կարինե Աթանյանը. Ֆիլմ` «Արև սարեր և սեր»: Նույն գիլդիայի խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, Բեմադրող նկարիչ դարձավ Արմեն Ղազարյանը. Ֆիլմ՝ «Լորիկ»:
Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար» պատվավոր մրցանակի արժանացան ՀՀ  արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը և կինոգետ, կինոխմբագիր Սվետլանա Գուլյանը:

Միջոցառումը, որը նախատեսված էր իրականացնել դեռ 2018 թ-ին, ամփոփում է նախորդ երեք տարիների ընթացքում էկրաններ բարձրացած և հեռուստատեսային աշխատանքները: Ըստ պրոդյուսեր Արման Միտոյանի՝ նման մրցանակաբաշխությունները համաշխարհային կինոինդուստրիայում մեծ նշանակություն ունեն, և կարևոր էր Հայաստանում էլ ստեղծել այն: Քվեարկության կանոնները սահմանվել են  օբյեկտիվորեն, այնպես, որ  առաջադրված թեկնածուները սեփական արտադրանքի օգտին չքվեարկեն:
Ինչպես նշեց Հարություն Խաչատրյանը՝ մրցանակաբաշխությունը տեղի կունենա երկու տարվա կտրվածքով, այն կնպաստի, որ կինոոլորտի ներկայացուցիչները ոչ թե մրցակցեն մեկը մյուսի դեմ, այլ` համախմբվեն` հանուն հայկական կինոյի:

Facebook
Twitter
Telegram
Print
Email