«Բոլոր եղանակները Ձեզ համար». կայացավ SEASONS նախագծի բացման միջոցառումը

Օրերս Երևան քաղաքի ամենահյուրընկալ անկյուններից մեկում՝ «Նոր Երևան» այգում կայացավ SEASONS նախագծի բացումը:
Բավականին հետաքրքիր և հարուստ ճաշացանկով SEASONS ռեստորանը, քաղաքի ամենահամեղ հրուշակեղենը ներկայացնող SEASONS SWEETLAND ռեստորան-հրուշակարանը, SEASONS GELATERIA պաղպաղակի սրահն այսուհետ գործելու են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կազմում։

SEASONS նախագծի «Բոլոր եղանակները Ձեզ համար» կոնցեպցիային համահունչ տոնական երեկոն մեկնարկեց Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ» ստեղծագործության Հայաստանի պետական կամերային նվագախմբի անզուգական կատարմամբ՝ դիրիժոր Աստղիկ Վարդանյան:

Բուռն ծափահարությունների արժանացան մենակատարները՝ հայտնի կլարնետահար Հերվասիո Տարագոնա Վալին Ուրուգվայից և Բոլիվիայից ժամանած դաշնակահար Սերխիո Էսկալերան: Նրանց մեկնաբանությամբ հնչեցին արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի լավագույն ստեղծագործություններից, այդ թվում նաև հանրահայտ «Լիբերտանգոն», որի հնչյունների ներքո Swag Dance Studio արտիստները ներկայացրեցին անմոռանալի տանգո միացած շատրվանների ուղեկցմամբ։ Շատրվաններն ու պարողները միաձուլվեցին նաև Swag Dance Studio-ի «Տարվա Եղանակները» նորարական պարային բեմադրությունում, որն ուղղակի հիացրեց հանդիսատեսներին։ 

21.00-ից սկսած SEASONS այգու հյուրերը վայելեցին շատրվանների լուսային և երաժշտական գունեղ շոուն:

SEASONS ռեստորանի և SEASONS SWEETLAND հրուշակարանի բացումն ազդարարվեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության 4 վիրտուոզշեֆ-խոհարարների՝ Վաչե Ջանոյանի («Կազա Նոստրա»), Գարիկ Խաչատրյանի («Շերեփ» ), Վահե Մարկոսյանի («Սմոքին Շեֆ») և Մարտին Բուդաղյանի («Լիվինգսթոն») հեղինակային 4 ուտեստից բաղկացած սեթ-մենյու ընթրիքով՝ տարվա 4 եղանակ- 4 խոհարար – 4 ուտեստ։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը, որի կառավարման ներքո գործելու է նաև այգին կենսախինդ ու տարբերվողմթնոլորտ ապահովելու նպատակով քաղաքի փոքրիկ և մեծահասակ բնակիչների և հյուրերի համար նախատեսել է հետաքրքիր կոնցեպտուալ մոտեցումներով բազմաբնույթ միջոցառումներ։

Facebook
Twitter
Telegram
Print
Email