Կայացավ Սևակ Ամրոյանի «Հրամանատար» երգի և տեսահոլովակի շնորհանդեսը

Հայոց բանակի կազմավորման օրը՝ հունարի 28-ին, Յանս ակումբում կայացավ Սևակ Ամրոյանի «Հրամանատար» երգի և տեսահոլովակի  շնորհանդեսը:

Ստղծագործությունը նվիրված է գնդապետ Աշոտ Չոբանյանի հիշատակին, ինչպես նաևբոլոր հայ  հրամանատարներին ու զինվորականներին:
Ինչպես նշում է Սևակ Ամրոյանը՝ տեսահոլովակում տեղ են գտել իրական կադրեր, հրամանատարներից նկարներ, ինչպես նաև օգտագործվել են մեջբերումներ ու հոլովակներ տարբեր ժամնակներում արված ելույթներից: Երգիչը նաև ընդգծում է, որ տեսահոլովակի նկարահանումն իրականավել է շատ կարճ ժամանակում:

Երգի հեղինակը երգահան Էդմոնդ Մակարյանն է, ով իր ելույթում խոստովանեց՝ այսերգը հեղինակելիս, առաջացել են մի փոքր հոգեբանական դժվարություններ են, քանի որ, ի տրբերություն մյուս ստեղծագործությունների՝ «Հրամանատար»-ը այն մարդու մասին է, որը կյանքը տվել է հանուն բոլորի:

Ի դեպ, շնորհանդեսին ներկա էին գնդապետ Աշոտ Չոբանյանի  ընտանիքն ու հարազատները, իսկ նրա երեխաները հանդես եկան նաև շնորհակալական ելույթով: Երեկոյին ներկա էին նաև Դեր Հովան,, ով իրականացրել է գործիքավորումը, տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը, Իվետա Մուկուչյանը, Սրբուկը, Արսեն Սաֆարյանը և այլ հայտնիներ:

Տեսահոլովակի մտահաղացումը՝ Արամ Մուսայելյանի և Մկրտիչ Մակարյանի: Դուդուկը` Հարություն Չքոլյան, ձայնագրությունը` Սերգեյ Գասպարյանի (Alphasound studio), երգչախումբ` Ծիածան վոկալ էստրադային ստուդիա: Ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը, նախագծի պրոդյուսերը Ալեքսանդր Մհերյանը, մոնտաժն իրականացրե է  Էդուարդ Մատենցյանը (Eskiz Studio): 
Նախագծի տնօրենը Արտյոմ Զաքարյանն է, գծային պրոդյուսերը՝ Թամարա Ասատրյանը, լուսային օպերատորը` Գերաս Վելիխանյան: Տեսահոլովակի ոճաբանը Արամ Նիկոլյանն է, նկարիչը` Լիլիթ Մխիթարյանը, իսկ դիմահարդարը` Լիանա Այվազյան:

Facebook
Twitter
Telegram
Print
Email