Կայացավ «Տարվա երգ 2023» մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 3-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Տարվա երգ» երաժշտական մրցանակաբաշխությունը:

Առաջին անգամ Երևանում անցկացվող մրցանակաբաշխության ընթացքում մրցանակ ստացան ավարտվող տարվա ընթացքում ստեղծագործական ակտիվությամբ աչքի ընկած և յութուբում ամենաշատ դիտումներ գրանցած արտիստները։
«Տարվա երգ» մրցանակը ստացան և երեկոյի ընթացքում իրենց հայտնի կատարումները ներկայացրին Սոֆի Մխեյանը, Արմենչիկը, Արամ MP3-նԱրամեն, Սարոն, Արա Մարտիրոսյանը, 3.33 խումբը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Նունե Եսայանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Գարիկը և Սոնան, Իվետա Մուկուչյանը, Էրիկը, Գոռ Սուջյանը, Տաթև Ասատրյանը, Ներսիկ և Արաբո Իսպիրյանները, Սոնան և այլ արտիստներ։ Երեկոն վարելու հաճելի պարտականությունը վստահված էր Նազենի Հովհաննիսյանին, Իվետա Մուկուչյանին, Ներսես Ավետիսյանին և Գարիկ Պապոյանին։

Facebook
Twitter
Telegram
Print
Email