Կինոդիտում մեքենաներով. կայացավ «Ոսկե Ծիրան»-ի բացումը

Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի ստեղծման 40-ամյակի առթիվ՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կինոնկարի բացօթյա ցուցադրություն է իրականացրել «ՌիվեռՍայդ» ավտոմոբիլային կինոթատրոնում։ Կինոդիտումն անցկացվել է հուլիսի 20-ի երեկոյան։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնն այս տարի հետաձգվել է մինչև նոյեմբերի 1՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակը, և սա հրաշալի լուծում էր կինոփառատոնի կազմակերպիչների և նորաբաց կինոթատրոնի անձնակազմի կողմից՝ հաղթահարելու համավարակը և լրացնելու հուլիսյան օրերին կինոփառատոնի պակասը:

Չնայած այս տարվա մշակութային միջոցառումների պասիվությանը, համաշխարհային կինոդեմքերի  հեռահար մասնակցությանն ու «Ոսկե Ծիրանի» առցանց լինելուն՝ փառատոնի ավտոմոբիլային կինոցուցադրության միտքը հրաշալի էր, հանդիսատես մեքենանաերով՝ ինչպես ամերկյան ֆիլմերում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email