Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան. Տեղի է ունեցել նախագծի շնորհանդեսը երևանցիների, երիտասարդների համար

Հունիսի 6-ին, Երևանյան կոլորիտային բակերից մեկում՝ Բաղրամյան 6 հասցեում,երևանյան ու երիտասարդական իրական եռուզեռ էր. բոլորին համախմբել էր Երիտասարդության պալատը, նույնինքը՝ «Կուկուռուզնիկը»։

Երիտասարդության պալատը վերականգնվում է «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագծի շրջանակում։ Նախագծի հիմնադիրներն ու միջոցառման նախաձեռնողներ «Ապրելուերկիր»կուսակցությունը և «Արթուր Թարխանյան ՀԿ»-ն հայտարարել են՝ կառույցը կվերականգնվի նույնությամբ ու նույն վայրում։

«1970 թվականին կառուցված և 2006 թվականին քանդված Երիտասարդության պալատը ոչ միայն Երևանի գույնն ուհոգին էր, այլև՝ճարտարապետական եզակի նմուշ, իր ժամանակի մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը։ Տարիներ անց Պալատը նույնությամբ, բայց ավելի ժամանակակից ու նոր սերնդի երիտասարդների պահանջներին համապատասխան հայեցակարգով կվերադարձվի Երևանին։ Դրա հետ մեկտեղ երևանցուն կվերդարձվի իր արժեքավոր ժառանգությունն ու խոցված արժանապատվությունը,-նշել է «Ապրելուերկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը,-
մեր Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան, ասել է թե՝ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն, նվիրական հուշերը. ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են, եղելեն մարդիկ, ովքեր այստեղ լողի են գնացել, եղել են մարդիկ,որոնք առաջին անգամ ռոք են լսել այստեղ, եղել են մարդիկ,որոնք ապրել են այստեղ, ինչպես, օրինակ, ես։ Եվ մենք այսօր խոսում ենք դրականի մասին, որովհետև այդ հնարավությունը մեզ ընձեռնված է՝ վերականգնելու պալատը, վերադարձնելու երևանիցներին իրենց խոցված արժանապատվությունը»։

 

Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ Պալատը կկառուցվի ոչ միայն ներդրողների, այլև հենց երիտասարդների ջանքերով. նախատեսվում է հիմնել բաց բաժնետիրական ընկերություն, որպեսզի բոլորը կարողանան իրենց լուման ունենալ Կուկուռուզնիկի վերածննդի գործընթացում։
Անահիտ Թարխանյանի հավաստմամբ՝ Երիտասարդության պալատըլինելու է Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող երիտասարդների համահայկական կենտրոն, շփման, մտքերի փոխանակման, գիտության ու արվեստի միջոցառումների, երիտասարդ մտքի ազատ արտահայտման յուրահատուկ հարթակ.
«Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, երևանցիների աչքի առջև հարկ-հարկ կբարձրանա Երիտասարդության պալատը։ Այն մերԵրևանի խորհրդանիշ էր, կոթող, որն իր լակոնիկ ու մոնումենտալ ձևերով երիտասարդներին ու քաղաքին ազատության գաղափարն էր բերում։ Հենց այդ գաղափարների ներքո էլ «Կուկուռուզնիկը» պետք է վերակառուցվի»։

Երիտասարդության պալատի մասին հարցերը բազմաթիվ էին. ի՞նչ է լինելու ներսում, երիտասարդների համար անվճար տարածքներ կլինե՞ն, երաժշտական, ռոք փառատոնները կվերադառնա՞ն, արվեստասերների համար հնարավորություններ կլինե՞ն, ամուսնությունների գրանցման պալատում նոր զույգեր կմիավորվե՞ն, տարածքը հնարավոր կլինի՞ կրկին ձեռքբերել, ներդրողներ կա՞ն։ Այս ուայլ հարցերին հանգամանալից պատասխանեցին Մանե Թանդիլյանն ու Անահիտ Թարխանյանն ու հորդորեցին առաջարկություններով անպայման մասնակիցը լինել Պալատի հայեցակարգի  մշակման  գործին։ Ինչպես նշեց Մանե Թանդիլյանը՝ նախագիծը կվերջնականացվի առաջիկա  ամիսների  ընթացքում, որից հետո արդեն կսկսվի հողատարածքի հետվերադարձի գործընթացը։

Ռոք երաժշտության մշակույթը Երևան բերած Երիտասարդության պալատի վերականգնման մասին միջոցառումը չէր կարող անցնել առանց ժամանակակից ռոքի փայլուն համերգի։ Երեկոյի ավարտին ՆԵՄՐԱ ռոք-խումբը բազմապատկեց բոլորի էմոցիաներն ու բարձր տրամադրությունը։

Facebook
Twitter
Telegram
Print
Email